«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկվածներին արգելված իրեր փոխանցել

Աննա Կոստանյան 17.06.2026 - 15:11
17.06.2026 - 15:11 դիտում

Հունիսի 17-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն):

Նշված տարածքում անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքը՝ ձկնորսական լարով կախված արգելագոտու հիմնական պատից:

Շարունակելով ձկնորսական լարի հետքով տեղանքի զննությունը՝ ծառայողները հիմնարկի տեղամասերից մեկի զբոսահրապարակի տանիքից էլ հայտնաբերել են լարին ամրացված, սև, կպչուն ժապավենով փաթեթավորված 1 փաթեթ, որում առկա է եղել բջջային 2 հեռախոս:

Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ