ԱՊՊԱ հատուցման պայմաններում փոփոխություն կկատարվի

3.02.2024 - 17:07 դիտում
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից Iravaban.net-ը տեղեկանում է, որ փետրվարի 1-ին, տեխնիկական հնարավորու­թյունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից 2023թ-ի հոկտեմբերի 31-ի թիվ 31-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023թ-ի նոյեմբերի 28-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունը:

Կանոններում կատարված փոփոխությամբ բջջային հավելվածի միջոցով համաձայնեցված հայտարարագրի լրացման դեպքում հատուցման ենթակա գումարի առավելագույն չափը միասնականացվել է բոլոր դեպքերի համար՝ անկախ ապահովագրական պատահարը Երևանում կամ Հայաստանի Հանրապետության մարզերում տեղի ունենալու հանգամանքից։ Նշված հանգամանքը հնարավորություն կտա խուսափել այն բարդություններից, որոնք կապված են պատահարի վայրի նույնականացման հիմքով հատուցման չափի որոշման հետ։ Բացի այդ, նշված փոփոխությամբ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ պարզեցված հատուցման գործընթացի համար 100 հազար ՀՀ դրամի առավելագույն հատուցման չափ սահմանվելուց հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնաճի պայմաններում հիշյալ գումարը էականորեն նվազ դեպքեր է ծածկում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ