Անվճար բժշկական սպասարկում՝ ԼՂ-ից տեղահանված անձանց համար

Աննա Կոստանյան 28.09.2023 - 18:17
28.09.2023 - 18:17 դիտում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

«Բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ տեղեկատվության համար բռնի տեղահանված անձինք կարող են զանգահարել 8003 թեժ գծին, կամ մարզպետարաններ՝ ըստ կեցության վայրի։

Այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների կարիք, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ. ԱՍՀՆ կողմից կկազմակերպվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ