Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 28.09.2023 - 17:41
28.09.2023 - 17:41 դիտում

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար. Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի առաջարկները։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությանից:

«Ի սկզբանե հայ գործընկերներին տեղեկացվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումն այն պայմաններում, որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալման օրդերներ է տվել։

Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք «Հռոմի ստատուտի վերաբերյալ թունավոր որոշման վրա կնիք չեն դնի»։

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցերը ՀՀ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ