Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Աննա Կոստանյան 28.09.2023 - 18:56
28.09.2023 - 18:56 դիտում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 08.30-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Լեքսուս», «Շեվրոլե» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.52-ին, Երևանի Երևանյան և Գասպարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Արագածավան-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 45-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքում՝ կամրջի վրա, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին. 33-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 62-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո «Օպելը» բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հատիս գյուղից Զովաշեն տանող ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհին հայտնված ձիերին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 02.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհին «Օպել Զեֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Գորիս-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ-3503» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո «ՎԱԶ2106»-ը բախվել է կայանված «Մերսեդես E320»-ին: «ՎԱԶ-2106»-ի 39-ամյա ուղևորուհին, «Մերսեդես E320»-ի 62-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորուհին, ինչպես նաև նշված մեքենաների արանքում կանգնած 32-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող «ԳԱԶ-53-12» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 02.15-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաններ. «Մերսեդեսի» 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Արտավան բնակավայրի վարչական տարածքում 50-ամյա տղամարդը իր վարած տրակտորով գլորվել է ձորը և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 163,3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 69-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ