Անվանական ժամացույցներ՝ գյումրեցի օլիմպիականներին

Աննա Կոստանյան 10.08.2021 - 18:46
10.08.2021 - 18:46 դիտում

Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եւ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ: Մեդալներից երկուսը հասան Գյումրի՝ շնորհիվ Ալեքսանյանի ու Բաչկովի: Վերջիններիս ու նրանց մարզիչներին այսօր ընդունել է Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ