Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած կինը կալանավորվեց

20.08.2023 - 01:20 դիտում

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, քիչ առաջ կալանավորվեց։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Ոստիկանությունը պարզել էր, որ երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը տեսանկարահանվել է Գավառում: Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, և կինը ձերբակալվել էր:

Հունիսի 19-ին կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ