ՊՆ-ն հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ․ հայտարարություն

19.08.2023 - 20:36 դիտում
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ԶԼՄ-ներին հորդորում է զինված ուժերի, առաջնագծի հետ որևէ առնչություն չունեցող, ինքնահռչակ «ռազմական փորձագետների» չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող ֆեյսբուքյան գրառումները չտարածել:
«Հարկ է այդօրինակ գրառումների իսկության վերաբերյալ համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանության նախարարության հետ:
Պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ»,- ասվում է ՊՆ մամուլի քարտուղարի գրառման մեջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ