Այս պատերազմում Թուրքիան Ուկրաինայի կողմից է. Քալըն

24.09.2022 - 19:15 դիտում

Անկարան անդրադարձել է Ռուսաստանին միանալու հարցով Զապորոժիեում, Խերսոնում, Դոնեցկում և Լուգանսկում նախօրեին մեկնարկած հանրաքվեներին:

«Մենք չենք ճանաչի Ուկրաինայում միակողմանի հանրաքվեների արդյունքները: Մեր դիրքորոշումը 2014 թ. ի վեր չի փոխվել. մենք չենք ճանաչել նաև Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Մենք ճանաչում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս պատերազմում մենք Կիևի կողմից ենք: Թուրքիան միակ երկիրն է, որը ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու համար»,- ընդգծել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի պատճառով ուկրաինական հակամարտությունը կարող է ձգձգվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ