Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հակամարտությունը չէ. Բորիս Ջոնսոն

6.03.2022 - 18:25 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը New York Times-ին ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի հակամարտությունը չէ:

«Սա ՆԱՏՕ-ի հակամարտությունը չէ և չի դառնա»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այժմ ավելի քան 20 երկիր Ուկրաինային օգնություն է ցուցաբերում պաշտպանության ոլորտում։

«Հունվարին Միացյալ Թագավորությունը եվրոպական այն սակավաթիվ երկրների թվում էր, որոնք պաշտպանական օգնություն ուղարկեցին Ուկրաինային: Այժմ ավելի քան 20 երկիր մասնակցում է այդ ջանքերին», – նշել է Ջոնսոնը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ