Ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները

Աննա Կոստանյան 19.07.2021 - 16:59
19.07.2021 - 16:59 դիտում

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հուլիսի 17-ին ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները։ 5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈՒ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները, ստորագրվել է փոխգործակցության հուշագիր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ