ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Գոհար Ստեփանյան 28.10.2020 - 10:00
28.10.2020 - 10:00 դիտում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Տեղեկանում ենք Հայ դատի Գլենդելի գրասենյակի Facebook-յան էջից։

Քաղաքային իշխանություններին կոչ է արվում չեղարկել քաղաքի ներդրումներն Ադրբեջանում ու Թուրքիայում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքային խորհուրդ է ներկայացվել Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանի  հեղինակած բանաձևը՝ Արցախի Հաենրապետության անկախության ճանաչման վերաբերյալ։

«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- նշված է բանաձևում:

Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ