Ամերիկահայերը Կոնգրեսից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

Գոհար Ստեփանյան 16.10.2020 - 12:22
16.10.2020 - 12:22 դիտում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայեր և օտարազգիներ, որոնք սատարում են հայ ժողովրդին, հոկտեմբերի 15-ին բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքի դիմաց, և դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ԱՄՆ-ի իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, դադարել որևէ ռազմական կամ այլ օգնություն տրամադրել վերոնշյալ երկրներին և ճանաչել Արցախը:

Նրանք ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, իսկ պաստառների վրա գրել են. «Մենք արդարություն ենք պահանջում», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Ճանաչել Արցախը», «Վե՛րջ տվեք պատերազմին», «Հաղթելու ենք»:

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամո՛թ Թուրքիային, ամո՛թ Ադրբեջանին», «Էրդողանն ու Ալիևն ահաբեկիչներ են», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»:

Ավելի վաղ ամերիկահայերը բողոքի ակցիա էին իրականացրել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի տան դիմաց, հետո՝ Սպտակ տան դիմաց: Նրանք պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը, զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից, դադարեցնել ֆինանսական աջակցությունը Ադրբեջանին ու Թուրքիային:

Նման պահանջներով հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ