Հունաստանի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳՆ-ում է․ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս․ Աննա Նաղդալյան

Աննա Կոստանյան 16.10.2020 - 12:49
16.10.2020 - 12:49 դիտում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳՆ-ում ողջունում է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ մամուլի ասուլիս»,- հայտնել է նա։

Ավելի վաղ Հունաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ