Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Աննա Կոստանյան 2.01.2021 - 13:03
2.01.2021 - 13:03 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հունվարի 1-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, տեղեկանում ենք Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, եպիսկոպոսաց դասի հետ այցելեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոն և մեր աղոթքը բարձրացրեցինք առ Աստված նահատակ մեր քաջորդիների հանգստության և խաղաղության համար»,- ասված է գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ