«Ամանորյա» գողություն Գյումրիում կամ հանցագործը պահարանում

Հրաչ Սահակյան 4.01.2023 - 18:42
4.01.2023 - 18:42 դիտում

2023 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 23։10-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել որ միացել է Մյասնիկյան 226 հասցեի առանձնատան անվտանգության համակարգը։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ. նշված հասցեի հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերել եւ գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 1979 թ ծնված մի տղամարդու։ Ոստիկանության մամուլի բաժնի փոխանցմամբ՝ անձնական խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաաբերվել են նշված տանից գողացված արծաթյա շղթաներ ու կախազարդ։ Կազմած փաստաթղթերը ուղարկվել են քննչական վարչություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ