Ախուրյանի բնակիչը համագյուղացու մեքենան փախցնելուց հետո վթարի էր ենթարկվել

4.01.2023 - 19:13 դիտում


Հունվարի 3-ին, ժամը 04.00-ին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի մի բնակիչ ոստիկանություն հաղորդում էր տվել, որ հունվարի 2-ի ժամը 23.30-ից հունվարի 3-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռները՝ բաց, իսկ բանալին մեքենայի մեջ լինելու հանգամանքից, տան մոտից առևանգել են իր «Օպել» մակնիշի մեքենան:
Ահազանգը ստանալուն պես ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը մեկնում է Ախուրյան գյուղ:
Մինչ պարզվում էին կատարվածի հանգամանքները, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ՝ ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 95-րդ կմ-ին նկատում են մի տղամարդու: Մոտենալով՝ տեսնում են, որ բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի: Պարզվում է՝ Ախուրյան գյուղի բնակիչ է, 36 տարեկան: Նա պարեկներին հայտնում է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի նշված հատվածում «Օպել» մակնիշի մեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով: Պարզվում է՝ «Օպելը» փախցրել էր համագյուղացու տան մոտից:
36-ամյա ախուրյանցին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Ախուրյանի բաժին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ