Ախուրյանում բռնցքամարտի լավ ավանդույթները շարունակվում են

30.04.2022 - 17:00 դիտում

Ախուրյանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտիկները շարունակում են նախապատրաստական փուլը ՀՀ վաստակավոր մարզիչ Արտավազդ Գեւորգյանի ղեկավարությամբ: Վերանորոգված մարզադահլիճը տրամադրում է 50 մարզիկներին կենտրոնացված ու արդյունավետ կատարելագործվելու հմուտ մասնագետի ձեռքի տակ: Արտավազդը հատկապես մեծ սպասելիքներ ունի Եվրոպայի անցած տարվա՝ մինչեւ 21 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Համբարձում Հակոբյանից: Առավել եւս, որ աշխարհամասի մեծահասակների առաջնությունը կայանալու է Երեւանում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ