Ալֆորվիլը կողմ է Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը

Գոհար Ստեփանյան 9.10.2020 - 10:13
9.10.2020 - 10:13 դիտում

Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:

Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Ալֆորվիլի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը:

Որոշում է կայացվել նաև Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ