«Աերոֆլոտ»-ը կվերսկսի Հայաստան թռիչքները

Աննա Կոստանյան 15.03.2022 - 15:26
15.03.2022 - 15:26 դիտում

Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի Հայաստան թռիչքները SSJ100 հայրենական ինքնաթիռներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է փոխադրողը:

«Աերոֆլոտ»-ն սկսում Է տոմսերի վաճառքը` Երեւան ամենօրյա կանոնավոր չվերթների համար: «Աերոֆլոտ»-ի չվերթները Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից եւ կիրականացվեն Sukhoi Super Jet 100 հայրենական ինքնաթիռներով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Աերոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցրել Էր արտասահման բոլոր թռիչքները, բացի Մինսկ չվերթներից: Երկուշաբթի օրվանից՝ մարտի 14-ից, փոխադրողը վերսկսել Է թռիչքները Բիշքեկ եւ Օշ (Ղրղզստան), իսկ մարտի 21-ից կվերսկսվեն չվերթները Բաքու (Ադրբեջան), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ