Ահազանգ՝ Գյումրու «ՄԱԳՆՈՆ»-ի շենքում ականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 15.03.2022 - 13:37
15.03.2022 - 13:37 դիտում

Այսօր՝ մարտի 15-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնոն» գործարանում ռումբ է դրված։ Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաեւ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Տեղում աշխատել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանների կողմից տարածքը սահմանազատվել է, տարհանվել են գործարանի հարակից շենքերի, այդ թվում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, սննդի օբյեկտների աշխատակիցները:

Սակրավորներն աշխատում են նշված շենքում: Վերջիններիս աշխատանքից հետո հայտնի կդառնա՝ ահազանգը համապատասխանո՞ւմ էր իրականությանը, թե՞ ոչ:

 

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ