Ադրբեջանում ՌԴ ՊՆ հայտարարությունը «միակողմանի» են որակել

26.03.2022 - 23:16 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ ՌԴ ՊՆ հայտարարությանը:

«Ադրբեջանի ՊՆ-ն ափսոսանք է հայտնում ռուսական պաշտպանական գերատեսչության միակողմանի հայտարարության առնչությամբ, որն իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական կողմը կոնկրետ հատվածներում հստակեցնում է իր դիրքերը»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։

Ըստ ադրբեջանական կողմի` ՌԴ ՊՆ հայտարարությունը «հակասում է երկկողմ հարաբերությունների բնույթին ու դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին»:

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում շեշտել է, որ մարտի 24-25-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները. ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է հղվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ