Մահվան ելքով վրաերթ

26.03.2022 - 23:37 դիտում

Այսօր, մարտի 26-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Մեսրոպ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենց փողոցի թիվ 42 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցող մոտ 65-70 տարեկան կին հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների և Երևանի գնդի պարեկների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ու  վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։ Նրա ինքնազգացողությանը վատացել էր և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկը տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեց նրան։    Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ