Ադրբեջանում ԶԼՄ-ների մասին նոր օրենքը խստացնում է մամուլի սահմանափակումները․ Լրագրողների պաշտպանության կոմիտե

Աննա Կոստանյան 11.02.2022 - 15:53
11.02.2022 - 15:53 դիտում

Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ փետրվարի 10-ին տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի լրատվամիջոցների մասին նոր օրենքը։

Ըստ հայտարարության՝ օրենքը մեծացնում է լրատվամիջոցների նկատմամաբ պետական վերահսկողությունը, այն լի է անորոշություններով, ծանր պահանջներով և թիրախավորում է երկրի իրադարձությունները լուսաբանող ազատ լրատվամիջոցներին։

«Նախագահ Իլհամ Ալիևը երբեք չպետք է հաստատեր օրենքը, իսկ այժմ կառավարությունը պետք է չեղարկի և երբեք չփորձի կիրառել այն լրատվամիջոցների նկատմամաբ»,- նշել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող Գյուլնոզա Սաիդը։

Շեշտվել է, որ օրենքն իշխանություններին թույլ է տալիս թիրախավորել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ մասնավոր լրատվամիջոցներին։

Փետրվարի 8-ին Իլհամ Ալիևը ստորագրել է անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին երկրի խորհրդարանի ընդունած «Լրատվամիջոցների մասին» օրենքը։ Այդ երկրի խորհրդարանի կողմից օրենքի ընդունումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ էր արել Իլհամ Ալիևին չհաստատել այն ներկայիս տեսքով: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը և Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն նույնպես մտահոգություն էին հայտնել օրենքի կապակցությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ