Ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք. Էբրահիմ Ռայիսի

Աննա Կոստանյան 11.02.2022 - 16:07
11.02.2022 - 16:07 դիտում

Ուրբաթ միլիոնավոր իրանցիներ նշում են Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձը, որի արդյունքում իշխանության եկան իսլամական հոգևորականները՝ հայտնում է IRNA գործակալությունը:

Նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է, որ Իրանի իշխանությունները կշարունակեն հետևել «Ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք» արտաքին քաղաքականության սկզբունքին՝ հավելելով, որ երկիրը չի ընդունի գերիշխանությունը և չի կորցնի անկախությունը։

Կարգախոսն առաջին անգամ հնչեցրել է Իրանի հեղափոխության առաջնորդ Իմամ Ռուհոլլա Խոմեյնին՝ 1979 թվականին, ուրբաթ հայտարարել է Իրանի նախագահը։

Հեղափոխությունը տեղի ունեցավ 1979 թվականի փետրվարի 11-ին։ Մեկ տարվա գործադուլների և անկարգությունների արդյունքում շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավին փախավ երկրից։ Իշխանությունն անցավ հոգևորականների ձեռքը՝ Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ։ 1979 թվականի գարնանը տեղի ունեցավ հանրաքվե, բնակչությունը քվեարկեց Իրանում Իսլամական Հանրապետության ստեղծման օգտին։ Դեկտեմբերին ընդունվեց նոր սահմանադրություն, որով ամբողջ իշխանությունը կենտրոնացավ հոգևորականների ձեռքում, իսկ հոգևոր առաջնորդը՝ Խոմեյնին, դարձավ երկրի ղեկավար։ Նրա մահից հետո այդ պաշտոնը ստանձնեց իրավահաջորդը՝ այաթոլլա Ալի Խամենեին, որը մինչ այժմ ղեկավարում է երկիրը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ