«Ադրբեջանի պատվիրակների նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ հակամարտությունը վերջացել է, խնդիր չկա». Ռուբինյան

Աննա Կոստանյան 2.02.2021 - 14:22
2.02.2021 - 14:22 դիտում

ԵԽԽՎ-ում հայկական կողմն առաջարկել է հայ ռազմագերիների հարցը դարձնել ընթացիկ քննարկման թեմա: Առաջարկը, սակայն, մերժվել է: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասուլիսում ընդգծեց՝ ի սկզբանե ակնհայտ էր, որ պատվիրակությունների մեծամասնության համար առաջնահերթությունը Նավալնիի հարցն է լինելու:

Ռուբինյանի խոսքով՝ հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել հայ ռազմագերիների հարցը դարձնել ԵԽԽՎ-ում քննարկման թեմա բոլոր հնարավոր մակարդակներում, ինչը, նրա կարծիքով, հաջողվել է:

«Այս նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակների նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ հակամարտությունը վերջացել է, խնդիր չկա: Մեր նպատակն էր, ցույց տալ, որ ոչ, կան կոնկրետ խնդիրներ, և Ադրբեջանը խախտում է հայտարարության դրույթը, ըստ որի, ռազմագերիներն ու պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն», – նշեց Ռուբինյանը:

Ըստ նրա՝ միջազգային ճնշման առաջին դեպքերն արդեն իսկ կան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ