Դասադու՞լ, թե՞ գործադուլ. Գյումրու թիվ 25 դպրոցում տնօրենի նշանակման հետ կապված անհամաձայնությունները շարունակվում են

Աննա Կոստանյան 2.02.2021 - 14:44
2.02.2021 - 14:44 դիտում

Ծնողների որոշմամբ, փետրվարի 2-ին Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցում դասադուլ է սկսվել:
Բողոքը վերաբերում է դպրոցի տնօրենի նշանակմանը. այստեղ տնօրենի թափուր տեղի մրցույթն անցկացվել էր 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։Հիշեցնենք, որ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել էր 7 թեկնածու։ Կրկնակի քվեարկությամբ կառավարման խորհրդին չէր հաջողվել ընտրել տնօրեն․ չնայած 2 թեկնածուներից և ոչ մեկը չէր հավաքել պահանջված 5 ձայնը, նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանի օգտին գրանցվել էր 4, իսկ մյուս թեկնածուն` Իրինա Բաղդասարյանը հավաքել էր 2 ձայն: Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել պահանջվող հինգ ձայնը, ըստ գործող կարգի, նշանակումը կատարել է փոխվարչապետը՝ հիմք ընդունելով իր աշխատակազմի կողմից 2 թեկնածուների հետ անցկացրած հեռավար հարցազրույցը։

Ծնողներն ու դպրոցի անձնակազմը նամակ են հղել փոխվարչապետին՝ խնդրելով տնօրենի նշանակման ժամանակ հաշվի առնել իրենց կարծիքը, սակայն նախապատվությունը տրվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ