Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն է նախաձեռնել արևելյան սահմանագոտու ուղղությամբ. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների

Աննա Կոստանյան 16.11.2021 - 13:50
16.11.2021 - 13:50 դիտում

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ