Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Աննա Կոստանյան 29.06.2023 - 18:14
29.06.2023 - 18:14 դիտում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում այսօրվա հայտարարություններին։

«Մենք կտրականապես մերժում ենք հունիսի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետները, թե իբր Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում, վարում է «էթնիկ զտումների» քաղաքականություն հայազգի բնակիչների նկատմամբ և տարածաշրջանը «շրջափակման մեջ» պահում» (չակերտները – Tert.am),- հայտարարել է Բաքուն։

Բաքուն նաև նշել է, որ հայկական կողմը «խանգարում է» (չակերտները – Tert.am) Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցություններին։

«Այն փաստը, որ հունիսի 27-ին ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել հայկական զինված ուժերի սադրանքի արդյունքում, որոնք, չնայած Հայաստանի ստանձնած պարտավորությանը, դեռևս ամբողջությամբ դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքից, ոչ միայն միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, այլև փորձ է խանգարել ԱՄՆ-ում ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցություններին»,- ասված է հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ