Մակրոնն իր հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը. Ադրբեջանի ԱԳՆ

Աննա Կոստանյան 29.06.2023 - 17:59
29.06.2023 - 17:59 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հնչեցրած խոսքերին՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահը հակաադրբեջանական հայտարարություններ է անում և հայամետ քաղաքականություն վարում, ինչն անընդունելի է:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, թե, իբր, Մակրոնը նման հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնը վստահեցրել էր, որ Ֆրանսիան վճռական է Հայաստանին և Արցախին պաշտպանելու հարցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ