Ադրբեջանը հայտնել է 7 զոհի և 10 վիրավորի մասին

Աստղիկ Խաչատրյան 17.11.2021 - 11:40
17.11.2021 - 11:40 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նախօրեին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի ընթացքում 7 զինծառայողի զոհվելու և 10-ի վիրավորվելու մասին: Զոհերից երկուսը սպա են, 5-ը՝ շարքային:

Սոցիալական ցանցերում և տարբեր աղբյուրներում շրջանառվել է Ադրբեջանի կողմից մոտ 70 զոհի մասին տեղեկությունը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ:

Ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության՝ նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, որտեղ տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ