Աստանայում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեկնարկեց հաղթանակով։ Այդ մասին հայտնում է Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան։
«Աշխարհի գործող չեմպիոնը 1-1 հաշվով հաղթեց Սերգեյ Կուտուզովին ու շարժվում է առաջ:
82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը մեկնարկում 1-2 հաշվով պարտվեց Համզաթ Գաջիևին:
Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Սամվելը կշարունակի մեդալի համար պայքարել»,- հայտնում են ֆեդերացիայից։
