Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

Աստղիկ Խաչատրյան 17.11.2021 - 11:16
17.11.2021 - 11:16 դիտում

Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարներն այսօր Մոսկվայում կմասնակցեն ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը։ Այս մասին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի մամլո ծառայությունից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մոսկվայում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ տարեկան հանդիպումը։ Դրան մասնակցում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը…»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմը ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հայտնի է նաև, որ հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ