Օվերչուկը «Կասպյան հնգյակի» երկրներին առաջարկել է մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին

Աննա Կոստանյան 18.02.2025 - 15:37
18.02.2025 - 15:37 դիտում

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կասպյան երրորդ տնտեսական համաժողովում «Կասպյան հնգյակի» մյուս երկրներին առաջարկել է մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի, Իրանի, և Թուրքմենստանի մասին է:

Օվերչուկը նաև նշել է, որ «Կասպյան հնգյակի» հեռանկարային համատեղ հարցերից մեկը համարում է էներգետիկ անվտանգության և էներգառեսուրսների անխափան արտահանման ապահովումը՝ փոխադարձ շահի հիման վրա:

«Առաջին հերթին առաջարկում ենք ապահովել էներգառեսուրսների փոխադարձ պահանջարկը։ «Կասպյան հնգյակը (ՌԴ, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան) կարող է հանդես գալ որպես էներգառեսուրսների հավասարակշռող մատակարար առաջարկի և պահանջարկի սեզոնային տատանումների ժամանակ, այդ թվում՝ հաշվի առնելով արտահանման պարտավորությունները։ Կարևոր է կյանքի կոչել տարածաշրջանում նավթագազային հանքավայրերի մշակման համատեղ նախագծերը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ