Փաշինյանը Կոբախիձեին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Աննա Կոստանյան 30.01.2025 - 17:40
30.01.2025 - 17:40 դիտում

Այսօր, բնականաբար, չենք շրջանցել նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին:

Վերահաստատում եմ, որ Հայաստանի Կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում, և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ