Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահի երդմնակալությունը

10.09.2023 - 13:07 դիտում

Այսօր Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությանը, որը մեկնարկել է օրհներգով:

Նիստին մասնակցել է 30 պատգամավոր:

Շահրամանյանը, ըստ արարողակարգի, երդվել է 17-րդ դարի Ավետարանի և ԼՂ Սահմանադրության վրա ձեռքը դնելով։

Նորընտիր նախագահին խորհրդարանի անունից շնորհավորել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
Հատուկ նիստին ներկա են եղել ԼՂ երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին, սեպտեմբերի 1-ին նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր ԱԺ։

Մինչ հրաժարականը Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել էր Արցախի պետնախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ