Վարչապետը ծանոթացել է Կապս գյուղի նորակառույց դպրոցի պայմաններին

Աննա Կոստանյան 3.09.2024 - 16:11
3.09.2024 - 16:11 դիտում


Վարչապետի շրջայցի վերջին կանգառը եղել է Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 747 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100, իսկ նախակրթարանը՝ 20 երեխայի համար: Այն ապահովված է ամբողջական գույքով: Այս պահին այնտեղ սովորում է 52 աշակերտ:

Անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրա շարունակականության ապահովումը և նշել, որ այն գյուղին, երեխաներին, կյանքին նոր որակ է բերում:

Վարչապետը վերահաստատել է այն միտքը, որ դպրոցն առաջին հերթին աշակերտներին, երեխաներին պետք է պատրաստի բարեկեցիկ, հարուստ կյանքի. «Մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք դառնալ հարուստ: Օրինական, ստեղծարար աշխատանքով հարստանալ և հարստացնել գյուղը, բնակավայրը, մարզը, պետությունը: Սա ամենակարևոր հմտությունն է, որ մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ