Ռուս խաղաղապահները ԼՂ-ում երեխաների հետ գործնական պարապմունք են անցկացրել՝ «երիտասարդ մարտիկ» խորագրով՝ ցույց տալով լեռներում գոյատևելու հնարքները. ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 14.08.2021 - 18:42
14.08.2021 - 18:42 դիտում

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «երիտասարդ մարտիկ» խորագրով դաս-պարապմունք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանների երեխաների համար՝ վերջիններիս ցույց տալով՝ ինչպես է պետք գոյատևել լեռներում:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի մարզական ճամբարում գործնական պարապմունքներ են անցկացվել 13-18 տարեկան երեխաների հետ:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները դպրոցականներին պատմել են ԼՂ-ում իրենց առաքելության մասին, բացատրել վտանգը՝ կապված սակրավորների կողմից չուսումնասիրված տարածքներում խաղերի հետ, ինչպես նաև ծանոթացրել են առաջին բուժօգնության հմտություններին: Ռազմական բժիշկը պատմել և ցուցադրել է առաջին բուժօգնության տրամադրման միջոցները:

×

Դասընթացն ավարտվել է երեխաների շրջանում անցկացված տարատեսակ մրցումներով՝ ուղղված խոչընդոտները հաղթահարելուն և պարաններով ժայռից իջնելուն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ