Փամբակ գետում դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Փրկարարները ներկայումս միջոցներ են ձեռնարկում դին գետից դուրս բերելու ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Փամբակ գետում ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել էր հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։
