«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ՍԴ ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ

27.06.2026 - 13:22 դիտում

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման նիստը։

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միջնորդություն ներկայացրեց քվեարկության ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ։

«Մեր կողմից Բարձր դատարանին է ներկայացվել և էլեկտրոնային կարգով դատավարության բոլոր մասնակիցներին է տրվել մեր միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը, որտեղ ԶԼՄ-ները հրապարակել են, այդ թվում՝ քվեաթերթիկը ծրարի մեջ տեղադրված վիճակում, թե որքան թափանցիկ է այդ ծրարը։ Նման ծրարների առկայության դեպքում, Բարձր դատարան, ես պնդում եմ, որ անհնարին է ապահովել ընտրությունների գաղտնիությունը, իսկ եթե որևիցե ընտրություն չի անցկացվել գաղտնի, ապա այն առնվազն չի կարող համարվել ՀՀ Սահմանադրությամբ ընտրական գործընթացներին վերաբերող և դրա համար սահմանված պահանջներին համապատասխան ընտրություն»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ