Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած երկու ավերիչ ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի: Անհետ կորած է համարվում 51 հազարից ավելի մարդ։
Վենեսուելա են ժամանել փրկարարական թիմեր Մեքսիկայից, Սալվադորից և այլ երկրներից։ ԱՄՆ-ը խոստացել է 150 մլն դոլարի օգնություն տրամադրել Վենեսուելային և մեղմացնել պատժամիջոցները երկրի նկատմամբ:
Երկրաշարժն ամենաուժեղն է եղել ավելի քան 100 տարվա ընթացքում։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ուղղակի վնասը կազմել է 6,7 միլիարդ դոլար:
