Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Աննա Կոստանյան 9.05.2023 - 12:55
9.05.2023 - 12:55 դիտում


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարևոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին:

Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Հավերժ փառք և խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ