Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

Աննա Կոստանյան 9.05.2023 - 14:00
9.05.2023 - 14:00 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Մինչ այդ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարներին։

Զորահանդեսից հետո ՀՀ վարչապետը և մյուս երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ