Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված շքերթը

Աննա Կոստանյան 9.05.2023 - 12:51
9.05.2023 - 12:51 դիտում

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված շքերթը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր ԱՊՀ երկրների ղեկավարներին, որոնք ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու շքերթին:

Շքերթի մեկնարկին ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է բոլորին Հաղթանակի օրվա առթիվ, շեշտել՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները նպաստել են ընդհանուր հաղթանակին:

Պուտինը շեշտել է ԱՊՀ երկրների ղեկավարների՝ Մոսկվա ժամանելու կարևորությունը։ Նրա խոսքով՝ այսօր Արևմուտքը հրահրում է հակամարտություններ, ոչնչացնում է ավանդական արժեքները, որպեսզի շարունակի թելադրել իր կանոնները, իսկ իրականում՝ կողոպուտի և բռնության համակարգերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ