ԱՄՆ պետքարտուղարությունից ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը

Աննա Կոստանյան 9.05.2023 - 12:33
9.05.2023 - 12:33 դիտում

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Սա լավ հնարավորություն է Վաշինգտոնի բանակցություններից հետո հետագա առաջընթաց գրանցելու համար»,- նշված է բյուրոյի Twitter-ի էջում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ