Փարիզի 2024 թվականի օլիմպիկաններն ավարտեցին մրցաշարերը, առջևում պարալիմպիկ խաղերն են: Հայաստանը Փարիզ 2024-ի պարալիմպիկ խաղերում ունի 3 ուղեգիր նվաճած մարզիկներ, իհարկե նրանց թվում չէր կարող գյումրեցի չլինել: Գրետա Վարդանյանը դեռ Թբիլիսիում անցկացվող Պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 97 կգ, 100 կգ և 103 կգ, այսպիսով Գրետա Վարդանյանն ապահովեց իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին: