Իսկ այս ճանապարհի սկիզբը 2018 թվականից էր: Նարինեն նախ որոշեց կամավորության ծրագրով Լիբանանից գալ հայրենիք ու որպես հայ ապրել, արարել իր երկրում: Եկավ, մայրաքաղաքում գտավ իր կյանքի կեսին, ընտրյալի հետ տեղափոխվեցին Գյումրի ու հայրաքաղաքում էլ սկսվեց ընտանեկան ու արվեստի գեղեցիկ պատմությունը: Նարինեի նպատակներից մեկը Գյումրիում խաչքարագործությամբ զբաղվելու համար տարածք ունենալն էր: