Առավոտից աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունները։ Նշել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են եղել ձերբակալությունները՝ առանց մանրամասների։