Հին Թաղերի և Խծաբերդի տարածքից հայ զինծառայողների դուրս բերման տեսանյութն իրական է. ՀՀ ՊՆ

Հրաչ Սահակյան 16.12.2020 - 20:32
16.12.2020 - 20:32 դիտում

Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութը, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից, համապատասխանում է իրականությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ