Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանի կառավարությունը նաև ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
«Մենք առավելագույնս խորացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հինգ երկրի հետ։ Ներուժը շատ մեծ է, և գլխավորն այն է, որ մենք ակտիվորեն աշխատում ենք այն լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Այս ամենը առանցքային դեր է խաղում տրանսպորտային փոխկապակցվածության և տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- ասել է Կոբախիձեն Imedi հեռուստաալիքի եթերում։
